Windows 8 Store-ը հասանելի է Հայաստանում

Windows 8 Store-ը հասանելի է Հայաստանում

Windows-StoreWindows 8.1 ՕՀ-ի թողարկմամբ Windows Store ծրագրերի օնլայն խանութը դարձավ հասանելի Հայաստանի նախագծողների համար: Այս մասին տեղեկացնում են Մայքրոսոֆթ ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունից:

Մայրքոսոֆթը միավորել է  Windows Phone բջջային ՕՀ-ի և Windows ՕՀ-ի ծրագրերի խանութները և այժմ գրանցված Windows Phone նախագծողները կարող են ավելացնել հավելվածներ Windows Store՝ առանց հավելավճարի՝ օգտագործելով իրենց Microsoft հաշիվը:

Դե իսկ նոր չգրանցված նախագծողները կարող են գրանցվել: Գրանցման փուլն անհրաժեշտ է անցնել ընդամենը մեկ անգամ և միանգամյա վճարով, որից հետո նախագծողների համար հասանելի կդառնա ծրագրերի հրապարակումը: