Microsoft-ը բարելավել է իր օնլայն տեքստային խմբագրիչը

office-web-apps-fall-2013-620x397Google Drive-ի օնլայն խմբագրիչի թողարկումից հետո Microsoft-ը կորցրեց բազմաթիվ օգտագործողների, ովքեր նախընտրում են օնլայն ծառայությունը Microsoft Office-ի ավանդական ծրագրային փաթեթից: Այդ պատճառով էլ Microsoft-ն իր օնլայն խմբագրիչի նոր թարմացման մեջ նոր հնարավորություններ է ավելացրել՝ Google-ի հետ վիրտուալ դաշտում մրցակցելու համար:

Office Web App-ի վերջին թարմացումը օգտագործողները կարող են տեսնել, երբ մուտք կգործեն Office.com՝ իրենց անվճար Microsoft-ի կամ վճարովի Office 365-ի հաշվով: Բարելավումներից հետո այս ծառայությունը այլընտրանք կդառնա նաև Microsoft-ի Office 2013 և Office 365 ծրագրային փաթեթի օգտագործողների համար:

Հավելվածի գլխավոր բարելավումը երեք տարբեր օնլայն ծրագրերով՝ Word, Excel և PowerPoint փաստաթղթեր ստեղծելու և դրանցով կիսվելու հնարավորությունն է: Office Web Apps-ում այսուհետ հնարավոր է համատեղ իրական ժամանակում աշխատանք կատարել տարբեր համակարգիչներից: Փաստաթուղթը պարբերաբար թարմացվում է, և օգտագործողները ստիպված չեն լինի մտածել save կոճակի ու բովանդակությունը կորցնելու մասին:

Աղբյուր՝ zdnet.com