Samsung-ը 2014-ին կթողարկի ճկվող գաջեթներ

samsung-flexible-smart-phoneSamsung Electronics ընկերությունը առաջիկա տարիներին ծրագրում է թողարկել ճկվող սարքեր: Այս մասին հայտնի է դարձել Samsung Analyst Day միջոցառման ժամանակ:

Ընկերության գործադիր տնօրեն Օհ-Հյու Կվոնի խոսքով՝ 2014-ի վերջին կամ 2015-ի սկզբին Samsung-ը կթողարկի ճկվող սարք, իսկ 2016-2017թթ. ընկերությունը կստեղծի թեքվող-փաթաթվող սարքեր:

Նախորդ ամիս Samsung-ը ներկայացրեց Samsung Galaxy Round-ը՝  իր առաջին ճկվող էկրանով սմարթֆոնը: Սարքի պատյանը, սակայն,  չի ճկվում: Սմարթֆոնն ունի 5,7 դյույմանոց էկրան՝ Full HD թույլատրությամբ: Samsung-ից անմիջապես հետո նմանատիպ սմարթֆոն ներկայացրեց նաև LG Electronics-ը:

Աղբյուրը՝ Cnews.ru