Apple-ը կվերանորոգի iPhone-ի կոտրված էկրանները

Apple-ը կվերանորոգի iPhone-ի կոտրված էկրանները

broken iphoneApple ընկերությունն այսուհետ կվերանորոգի կոտրված էկրաններով iPhone 5S-երն ու iPhone 5C-երը: Նման հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել վնասված սմարթֆոնն ընկերության պաշտոնական գրասենյակներից որևէ մեկը:

Բացի էկրաններից՝ կվերանորոգվեն նաև կոտրված կոճակները, չաշխատող թրթռազանգը, բարձրախոսն ու տեսախցիկը: Ընդ որում՝ էկրանը փոխելը կարժենա $149, իսկ եթե հաճախորդն ունի AppleCare պաշտոնական երաշխիք, ապա սմարթֆոնի որոշ մասների վերանորոգումը անվճար կլինի:

Ըստ վերլուծաբանների՝ ընկերությունն այս քայլով ձգտում է տնտեսել վնասված սարքերը հատուկ վերանորոգման կենտրոններ ուղարկելու ծախսերը, ինչպես նաև այժմ Apple-ը ստիպված չի լինի վաճառել նորոգված սմարթֆոններն ավելի ցածր գնով:

Աղբյուրը՝ Yablochno.com