Երկնքում հնարավոր է զանգեր կատարել և ընդունել

gogo wifiGogo ընկերության կողմից ինքնաթիռներում թռիչքի ժամանակ մատուցվող Wi-Fi ծառայությունը նոր հնարավորություններ է ստացել: Օգտագործողները կկարողանան զանգեր կատարել և տեքստային հաղորդագրություններ ուղարկել երկնքում: Ընկերության նոր Talk & Text ծառայությունը կաշխատի սպասվող iOS և Android հավելվածների միջոցով: Ծառայությունը դեռևս հասանելի չէ սովորական ավիաուղիների չվերթներում: Այն փորձարկվել է միայն մի քանի բիզնես-գործընկերների մոտ: Ընկերությունը բանակցությունների մեջ է ավիաընկերությունների հետ նոր տեխնոլոգիան ինքնաթիռներում ներմուծելու համար:

Դեռևս հայտնի չէ Gogo-ի գնային քաղաքականությունը նոր ծառայության հետ կապված: Ընկերությունը ցանկանում է գործարկել ծառայությունը ԱՄՆ-ի ավիաուղիներում 2014-ի առաջին ամիսների ընթացքում:

Աղբյուր՝ theverge.com