Սմարթֆոնների ծանուցումներն արդեն իրենց հատուկ բույրն ունեն

scentee (1)Scentee-ին սպիտակ, գլանաձև սարքավորում է, որը միանում է ձեր հեռախոսին ականջակալի համար նախատեսված բնիկի միջոցով: Այն բաց է թողնում հատուկ բույր ամեն անգամ, երբ ձեր սմարթֆոնը ծանուցում է ստանում: Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը հավանի ձեր գրառումը Facebook-ում, դուք կզգաք ելակի կամ մենթոլի համով բույր: Մեկ այլ ծանուցման դեպքում դուք կզգաք սուրճի կամ լավանդայի բուրմունք: Բույրերի և ծանուցումների տեսակի կապը կարելի է կարգավորել: Սարքավորման LED էկրանը նույնպես լուսավորվում է ամեն ահազանգի ժամանակ:

Սարքավորումը աշխատում է iOS և Android սարքավորումների հետ: Ճապոնական ընկերության արտադրանքի արժեքը 5 դոլար է ու 100-ից ավել ծանուցում կարող է «գունավորել»:

Աղբյուր՝ mashable.com