Facebook-ը լուծեց հաշիվների հետ կապված տեխնիկական խնդիրները

facebookԽոշորագույն սոցցանցը վերջին մի քանի օրվա ընթացքում տեխնիկական խնդիրներ է ունեցել օգտագործողների հաշիվների հետ կապված: Ընկերության մամլո-խոսնակը տարածել է հաղորդագրություն հետևալ բովանդակությամբ. «Այսօր ավելի վաղ մենք նկատեցինք ծրագրային սխալ, որը թույլ չէր տալիս որոշ մարդկանց ամբողջությամբ տեսնել իրենց էջը կամ այլ էջերի պարունակությունը կարճ ժամանակով: Մենք արագորեն լուծեցինք խնդիրը և կայքի բովանդակությունը կրկին վերադարձավ իր բնականոն վիճակին: Հայցում ենք ձեր ներողամտությունը ցանկացած անհարմարության համար»:

Facebook-ի խափանված աշխատանքի մասին առաջին ահազանգերը հայնտվեցին Twitter միկրոբլոգային հարթակում: Բազմաթիվ օգտագործողներ և բրենդեր սկսեցին բողոքել կայքի էջերի ոչ լիարժեք ցուցադրման համար: Սոցցանցի արձագանքը չուշացավ և հիմա Facebook-ը աշխատում է առանց խափանումների:

Աղբյուր` mashable.com