McDonalds-ը մտադիր է ռեստորաններում 3D տպիչներ օգտագործել

McDonalds-ClonmelԱմերիկյան McDonalds ընկերությունը դիտարկում է իր արագ սննդի ռեստորաններում եռաչափ տպիչների կիրառման հնարավորությունը: Տպիչները նախատեսվում է օգտագործել ոչ թե ուտելիքի, այլ Happy Meal խաղալիքների ստեղծման համար: Այդ խաղալիքները նվիրում են երեխաներին բարձր կալորիականությամբ սննդի կոմպլեկտ գնելու դեպքում:

Խաղալիքները տպիչով տպելու այս միտքն առաջարկվել է Մյունխենում, տեխնոլոգիական կոնֆերանսի շրջանակներում, McDonalds-ի անգլիական մասնաճյուղի IT-տնօրեն Մարկ Ֆեյբսի կողմից և այժմ դիտարկվում է այդ նորամուծության տնտեսական շահավետությունն ու համատեղելիությունը ռեստորանների սանիտարահիգիենիկ նորմերի հետ: