Նոր iPad Air-ը ինքնահրկիզվել է խանութում

Նոր iPad Air-ը ինքնահրկիզվել է խանութում

ipad air melted

Apple-ի համար տհաճ պատահար է տեղի ունեցել Ավստրալիայի մայրաքաղաքում: iPad Air դեմոնստրացիոն պլանշետը, որը միացված էր լիցքավորող սարքավորմանը այրվել է խանութում: Խանութի անվտանգության ծառայությունը ստիպված է եղել կանչել հրշեջների և էվակուացնել այցելուներին և աշխատակազմը խանութից:

Պատահարը տեղի է ունեել Vodafone բջջային օպերատորի խանութում: Աշխատակիցներից մեկը կայծ է տեսել, որից հետո դեմոնստրացիոն պլանշետի և լիցքավորող սարքավորման միացման մասում կրակ և ծուխ է հայտնվել: Խանութը ծխով լցվելուց հետո աշխատակիցները հասկացան, որ ինքնուրույն չեն կարող մարել կրակը և կանչեցին հրշեջ ծառայություն: Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հրշեջները հանգցրել են պլանշետը, որն ամբողջությամբ այրվել է: Apple-ը չի մեկնաբանել միջադեպը, սակայն ընկերության աշխատակիցները արդեն հավաքել են պլանշետից մնացած մասերը, որպեսզի պարզեն հրդեհի պատճառը:

Աղբյուր` dailymail.co.uk

Բաժիններ: Ժամանց
Թեգեր: Apple, iPad Air, այրում