Apple-ի ձայնային օգնականի նախագծողն աշխատանքի է անցել Samsung-ում

SiriApple-ի նախկին ծրագրային ինժեներ Լյուկ Ջուլիան, ով պատասխանատու էր Siri ձայնային օգնական ծառայության մշակման համար, աշխատանք է ստացել Samsung-ում, որտեղ զբաղվելու է  SAMI ծրագրի մշակմամբ (Samsung Architecture for Multimodal Interactions): Վերջինս իրենից ներկայացնում է ինտերնետին միացված սարքերից ստացված ինֆորմացիայի հավաքման ու տարածման հարթակ:

Օրերս Ջուլիան արդեն ներկայացրել է նախագիծ, որը կարողանում է ոչ միայն հավաքել ինֆորմացիան, այլև օգտագործողին ցույց տալ ՛՛հաշվետվություն՛՛: Հետաքրքիր է, որ Ջուլիայի հիմնական խնդիրը նույնն է, ինչ Siri-ի դեպքում, այն է՝ ստեղծել վիրտուալ օգնական:

Նախագծի ներկայացման ընթացքում Ջուլիան իր մարմնին ամրացրել է մի քանի փոխանցիչներ և սկսել վազել դահլիճով մեկ, այնուհետև SAMI-ի միջոցով վերլուծել իր գործողությունները: Համակարգը հաշվետվություն է կազմել  և նշել, որ օրվա համար նախատեսված մարզանքը կատարված է:

Թե երբ այս տեխնոլոգիան կկիրառվի Samsung-ի արտադրանքներում, դեռևս հայտնի չէ:

Աղբյուրը` AppleInsider.com