GOCE արբանյակը վայր է ընկել Երկրի վրա

GOCE_in_orbit_node_full_image_610x4311 տոննա կշռող եվրոպական արբանյակը վայր է ընկել վրա Երկրի մակերևույթի վրա: Կիրակի երեկոյան եվրոպական տիեզերական ծառայութան (ESA) առանձնացված Ocean Circulation Explorer արբանյակը, որը հայնտի է նաև GOCE և «տիեզերքի Ferrari» անվանմամբ` իր հատուկ դիզայնի համար, վերադարձել է Երկիր: Չորս տարի երկրի օրբիտայում գտնվող և մոլորակի քարտեզագրմամբ, օվկիանոսների և ձգողականության ուսումնասիրմամբ զբաղվով արբանյակի վերադարձման գործընթացի ժամանակ չնախատեսված տեխնիկական սխալ է տեղի ունեցել և GOCE-ն վթարի է ենթարկվել: Դրա մասին հայտնել է ESA-ն:

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է վայր ընկել արբանյակը: Ծառայությունը նշում է, որ մեկ տոննայանոց արբանյակի մեծամասնությունը պետք է այրված լինի մթնոլորտում և հավանաբար միայն 25 տոկոսն է հասել երկրի մակերևույթ և գտնվում է խաղաղ կամ հնդկական օվկիանոսում:

GOCE-ն միակ արբանյակը չէ, որը դուրս էր եկել կառավարումից: Ճապոնական IGS 4B-ն նույնպես պետք է «վերադառնա» երկիր մոտ օրերի ընթացքում: ESA-ն նշել է, որ կհայտնի վթարի հետ կապված մանրամասների մասին, երբ նոր տեղեկություն կունենա:

Աղբյուրը՝ cnet.com