Motorola-ն մտադիր է նախագծել մարմնի վրա ներկառուցվող բարձրախոս

Motorola Logo 2011 OS ОС operation system операционная система логотип картинка изображение фото photo pics pictures foto nkar նկար ֆոտո

MotorolaGoogle-ին պատկանող Motorola-ն դեռևս 2012-ին արտոնագրել էր մի տեխնոլոգիա, որի մասին ընկերությոնը հրապարակում է այսօր: Motorola-ն կկարողանա նախագծել անլար բարձրախոս, որը դաջվածքի տեսքով կներդրվի օգտագործողի վզին և կմիանա սմարթֆոնի հետ:

Նոր հրապարակված արտոնագրում նշված է. «Մաշկի վրա կատարվող էլեկտրական դաջվածքը կարող է ներառել ներկառուցված բարձրախոս, որն անլար կապի միջոցով կկարողանա կապվել բջջային սարքավորման հետ: Էներգիայի մատակարարումը կկարգավորի էլէկտրական ազդանշանների ստացումը անձնական ցանցի տարածքից, որն ասոցացվում է բջջային սարքավորման հետ: Կառավարման համակարգը կարող է ստանալ ազդանշաններ ձայնային հոսքի տեսքով մարմնի կոկորդային մասից:» :

Motorola-ի այս արտոնագրի շնորհիվ ապագայում հնարավոր կլինի տեղադրել կամ կարգավորել մեր սմարթֆոնների ձայնային համակարգը մոտակա դաջվածքի կենտրոնում:

Աղբյուրը՝ Cnet.com