NASA-ն ցուցադրել է Robonaut հսկայական ռոբոտի նոր տարբերակը

ԱՄՆ կառավարությանը կից տիեզերքի բացահայտմամբ զբաղվող NASA ընկերությունը թարմացրել է իր Robonaut օգնական-ռոբոտը: Ռոբոտն արդեն ունի ոտքեր` 2.44 մետր երկարությամբ և 226 կիլոգրամ քաշով: Մեծ և միաժամանակ ճկուն մեքենան կարողանում է կատարել շարժումներ` մարդկային շարժումների մոդելով: Robonaut-ը կօգտագործվի տիեզերքում, մասնավորապես միջազգային տիեզերական կայանում:

Տիեզերագնաց Քադի Քոլմանը նշում է, որ ռոբոտն օգտակար կլինի, որովհետև կկարողանա աշխատել կայանում մարդկանց համար դժվար հասանելի վայրերում: Օրինակ` իր մեծ չափսերի շնորհիվ նա կօգնի աշխատակազմին վերանորոգել կայանի վնասված արտաքին մասերը: Robonaut-ն ունի բարելավված ավտոմատ համակարգ, որի շնորհիվ կարող է սովորել և ուսումնասիրել շրջակա միջավայրը ինչ-որ քայլեր կատարելուց առաջ: Նա ունի նաև ISS համակարգ, որը թիմի անդամներին թույլ կտա կառավարել ռոբոտին և որոշ իրավիճակներում վտանգավոր առաջադրանքներից ետ պահել նրան:

Աղբյուր` engadget.com