Gmail-ում ավելացվել են նոր հնարավորություններ

Google MailGmail փոստային ծառայության “Quick Action” (արագ գործողություն) կոճակներն այսուհետ թույլ կտան օգտագործողներին օգտվել նոր ֆունկցիաներից: Այսպես, նամակների կողքին գտնվող  “այլ գործողություններ” կոճակը սեղմելիս կհայտնվեն լրացուցիչ հնարավորություններ՝ Seamless, OpenTable, Google Offers, YouTube և Vimeo, Dropbox  և այլն: Արագ մենյուի մեջ հասանելի են նաև Google Docs, Sheets և  Slides տանող հղումները:

Google-ն ավելի վաղ ներկայացրել էր մի քանի արագ գործողություններ, որոնք կապված էին Google Calendar-ի հետ:

Ընկերությունը մտադիր է էլ ավելի հարստացնել արագ գործողությունների ցանկը: Թե ինչպես կարձագանքեն օգտագործողները նման նորամուծությանը, պարզ կդառնա մի քանի օրվա ընթացքում:

Աղբյուրը՝ Techcrunch.com