Մեկնարկել է ArmNet 2013-ը՝ ինտերնետ-կայքերի ամենամյա մրցույթը

Մեկնարկել է ArmNet 2013-ը՝ ինտերնետ-կայքերի ամենամյա մրցույթը

Ուրախ ենք հայտնել, որ մեկնարկել է ArmNet 2013 –ը՝ ինտերնետ-կայքերի ամենամյա մրցույթը:

Գրանցեք Ձեր կայքը, բջջային հավելվածը կամ սոցիալական ցանցերում Ձեր անձնական էջը www.armnetawards.am վեբ կայքում մինչև նոյեմբերի 15-ը և մասնակցեք ամենամյա ArmNet 2013 մրցույթին:

Մրցույթի նպատակն է հայտնաբերել և պարգևատրել լավագույն հայկական կայքին հետևյալ 9 անվանակարգերում՝

– Դիզայն և հարմարավետություն
– Նորարարություն
– Տեխնիկական կատարում
– Բովանդակություն
– Տարվա առաջընթաց
– Հասարակական ազդեցություն
– Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած կայքը)
– Ժողովրդական ընտրություն
– Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

Եթե դու startup ես, ապա միացիր ArmNet 2013-ի` ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի կողմից կազմակերպվող Startup Day միջոցառմանը և մասնակցիր Startup Battle մրցույթին՝ շահելու երկու շաբաթ տևողությամբ ճամփորդություն դեպի Սիլիկոնյան հովիտներ:

ArmNet 2013-ի կազմակերպիչներն են Maeutica բրենդինգային ընկերությունը, Օրանժ Արմենիան և ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ) կազմակերպությունները:
Ավելի մանրամասն նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.armnetawards.am: