Twitter-ի անունը կարող էր Smssy լինել

«Hatching Twitter» գրքի հեղինակ Նիք Բիլտոնը պատմել է, թե ինչ լոգոտիպեր են պատրաստվել Twitter միկրոբլոգային ծառայության համար և կայքի անվանման ինչ տարբերակներ են քննարկվել “Twitter”-ից բացի:twitterall

Այսպես, կայքի հիմնադիրները քննարկել են Twitch, Smssy, նույնիսկ Friendstalker և Twttr տարբերակները:

Լոգոտիպերի մեծ մասը մշակել է Բիզ Սթոունը, սակայն որպես վերջնական տարբերակ՝ բաց կապույտ ֆոնին ուռուցիկ տառեր, ընտրվել է Լինդա Գեյվինի պատրաստած լոգոտիպը, որը , սակայն, սկզբում բազմաթիվ բողոքների է արժանացել օգտագործողների կողմից, քանի որ հիշեցնում էր ճապոնական չաթերից մեկի լոգոտիպը:

Աղբյուրը՝ theverge.com