Android սմարթֆոնների վաճառքն աճել է 51%-ով

Android սմարթֆոնների վաճառքն աճել է 51%-ով

Android-Win-WindowsAndroid օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համաշխարհային վաճառքը 2013-ի երրորդ եռամսյակում աճել է 51,3%-ով՝ հասնելով 211,6 միլիոն օրինակի: Այս մասին հաղորդում է IDC վերլուծական ընկերությունը:

Համաշխարհային շուկայում Android սմարթֆոնների մասնաբաժինը հասել է 81%-ի, իսկ iOS-ով աշխատող հեռախոսների մասնաբաժինը՝  12,9%:

Windows Phone-ի մասնաբաժինն աճել է 156%-ով՝ հասնելով 9,5 միլիոն օրինակի: Սակայն WP-ի մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ՝ 3,6%: BlackBerry-ով աշխատող հեռախոսների մասնաբաժինը նվազել է գրեթե կիսով չափ՝ 41,6%, և գրավել շուկայի ընդամենը 1,7%-ը:

Աղբյուրը՝ IDC.com