Motorola-ն ներկայացրեց Moto G բյուջետային սմարթֆոնը

motorola moto g 3

Google-ի մաս կազմող Motorola ընկերությունը ներկայացրեց իր Moto G բյուջետային սմարթֆոնը, որով նպատակ ունի դառնալ սմարթֆոնների շուկայում գլխավոր խաղացողներից մեկը: Moto G-ն ոչ թանկարժեք սմարթֆոն է, այն կվաճառվի ԱՄՆ-ում 179 դոլարով: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում նոր սմարթֆոնը հասանելի կլինի 30 երկրներում, ներառյալ Բրազիլիան և եվրոպական երկրների մի մասը:

Moto G-ի տեխնիկական բնութագիրն է՝ 4.5 դյույմանոց, 1280×720 հարաբերությամբ էկրան, 1.2 ԳՀց քառամիջուկ Snapdragon 400 պրոցեսոր: Այն Moto X մոդելի պես ունի ճկվող դիզայն, 5 Մպ հիմնական տեսախցիկ և 1.3 Մպ դիմային տեսախցիկ: Սմարթֆոնն ունի երկու SIM քարտով աշխաելու հնարավորություն: Moto G-ն ունի նաև 8 Գբ ներքին հիշողություն և 50 Գբ հավելյալ տարածք Google Drive-ում: Սմարթֆոնն աշխատում է Android 4.3 Jelly Bean ՕՀ-ով. ընկերությունը խոստանում է թարմացնել այն 4.4 KitKat տարբերակի մինչև հունվար:

Աղբյուր՝ mashable.com