Twitter-ը համալրվել է նոր ֆունկցիայով

Միկրոբլոգային հարթակը թողարկել է նոր հնարավորություն իր օգտագործողների համար: Այսուհետ Twitter-ում հնարավոր է ստեղծել սեփական թայմլայններ՝ ցանկացած միջոցառման հետ կապված, որտեղ կցուցադրվեն գրառումներ համապատասխան օգտագործողներից և թեմաներից: Մեխանիզմի աշխատանքի օրինակը կարող է տեսնել Storify ընկերության էջում:

«Եթե դուք ցանկանում եք հավաքել լավագույն թվիթները հեռուստաշոուի մասին, կամ օգնել մարդկանց գտնել ամենավերջին ինֆորմացիան իրական ժամանակում ընթացող իրադարձության մասին, ապա նոր թայմլայնները թույլ կտան բոլորին հեշտությամբ հետևել տեղեկատվության հոսքին»,- գրում է Twitter-ի աշխատակից Բրայան Էլինը:

Նոր հնարավորությունից օգտվելու համար ձեզ պետք է Tweetdeck: Այս ծառայությունն ընկերությունը թողարկել է երկու տարի առաջ: Այսուհետ ծառայության թեմատիկ թվիթներից կազմված աղյուսակները նաև ներդրվող են. դուք կարող եք տեղադրել դրանք այլ վեբ-էջերում:

Աղբյուր` mashable.com