3D տպիչները կհեղափոխեն տպագրության շուկան. Բարաք Օբամա

Եռաչափ տպագրությամբ զբաղվով MakerBot ընկերությունը ցանկանում է 3D տպիչներով համալրել ԱՄՆ-ի բոլոր պետական դպրոցները: Նախաձեռնությունն արժանացել է նախագահ Բարաք Օբամայի ուշադրությանը: Նա նշել է, որ եռաչափ տպագրության նոր տեխնոլոգիան պոտենցիալ ունի հեղափոխելու տպագրության շուկան և ամեն ինչ պատրաստելու նոր ճանապարհ դառնալ:

«Սպասելու փոխարեն, որ ինչ-որ մեկը արտադրանք կստեղծի քո համար՝ դու կարող ստեղծել այն ինքդ: Սա կարող է փոխել Ամերիկայի երեխաների կողմից՝ նորարարությունների և արտադրության ընկալման ձևը»,- նշել է Պետիսը:

Սպիտակ տան տեխնոլոգիաների և նորարարության գծով պատասխանատու Թոմ Քելիլը կարծիք է հայտնել, որ իրենք կարիք ունեն նորարության օգտագործումը կրթությա ոլորտում երեխաներին հնարավորություն կտա ստեղծել իրեր և չնայել դրանց միայն սպառողի աչքերով: Եռաչափ տպիչը բավական թանկ հաճույք է և դեռևս մի քանի դպրոցներ են կարողացել այն ձեռք բերել:

2009 թ. հիմնադրված MakerBot ընկերությունն արտադրում է սարքավորումներ և ծրագրային ապահովում եռաչափ տպագրության համար` նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օգտագործողներին ստանալ պոլիմերային հիմքով իրեր տանը կամ աշխատավայրում ցանկացած պահի:

Աղբյուր` cnet.com