«ԱրմենՏել» ընկերությունը կրկնապատկում է ինտերնետի արագությունը Hi-Line որոշ բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը կրկնապատկում է ինտերնետի արագությունը Hi-Line որոշ բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line բաժանորդների համար ինտերնետի արագության ավելացման ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի առաջին փուլում, 2013թ-ի նոյեմբերի 15-ին, Hi-Line այն բաժանորդներն, որոնց ինտերնետ կապուղիների թողունակություն կազմում է 1Մբ/վ, նրանց ինտերնետ արագությունը կավելանա կրկնակի՝ մինչև 2 Մբ/վ: Ծառայության տրամադրման բոլոր պայմաններն այդ թվում գործող վարձը կմնան անփոփոխ:

«Մեր ընկերության շարունակական տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս օգտագործել այն ի շահ մեր բաժանորդների: Մեր ընդլայնում ենք կապուղիներն, արդիականացնում ենթակառուցվածքները, և արդյունքում կարող ենք առաջարկել հաճախորդներին մեր ծառայություններից օգտվելու նոր հարմարավետ պայմաններ: Հաշվի առնելով ընկերության սակագնային քաղաքականության սոցիալական բաղադրիչը, մենք առաջին հերթին կավելացնենք Hi-Line այն բաժանորդների  արագությունը, ովքեր օգտվում են համեմատաբար ցածր ինտերնետ կապուղու թողունակությունից», – նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը մոտ ապագայում կհայտարարի Hi-Line բաժանորդների համար նոր միջոցառումների անցկացման մասին: