ՏՀՏ ոլորտի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Այսոր, նոյեմբերի 15-ին, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի «Արամե» սրահում, ժամը 14:00-ին տեղի կունենա «ՏՀՏ ոլորտի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով քննարկում:

Կարևորելով ոլորտի զարգացման հնարավորությունները և հետևելով ոլորտի վիճակագրությանը՝ 2012թ. ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ Ինթերնեյշնլ ծրագրի աջակցությամբ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից իրականացվել է ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում ծրագիրը և որպես ծրագրի արդյունք մշակվել է «ՏՀՏ ոլորտի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով հետազոտություն:

ՏՀՏ ոլորտը ներկայումս հանդիսանում է Հայաստանի այն եզակի ոլորտներից, որը վերջին տասնամյակում անընդհատ աճ գրանցելով ապահովում է ավելի քան 12000 աշխատատեղ և համապատասխանաբար զգալի բյուջետային մուտքեր ՀՀ տնտեսության համար: Ոլորտը վերջին 8 տարվա ընթացքում միջինում աճել է 22%: Հետազոտության նպատակն է բացահայտել տնտեսական աճը բնութագրող ցուցանիշների վրա ՏՀՏ ոլորտի  ազդեցության գնահատումը, մասնավորապես` ցույց տալ, թե ինչ գործոններով կարելի է ՏՀՏ աճը դարձնել 30%-ից ոչ պակաս և դիտարկել դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: