Apple-ն ակտիվորեն կնքում է մենաշնորհային գործարքներ

Apple ընկերությունը կներդնի 10,5 միլիարդ դոլար իր սարքերի արտադրության նոր տեխնոլոգիաների վրա կատարվող աշխատանքներում՝ ռոբոտ հավաքողների և դրանց բաղադրամասերի թեստավորման համար:

Apple-ի բաժնետերերը բազմիցս հարց են դրել ընկերության ղեկավարության առջև կուտակված կապիտալի կառավարման մասին: Դրա հետ կապված Apple-ը հայտարարել է  իր պլանների մասին՝ մինչև 2015 թիվը վճարել մինչև 100 միլիարդ դոլար կապիտալը բաժնետերերին վերադարձնելու ծրագրի շրջանակներում և տեղեկացրել է վերջին տարում 15 ընկերությունների գնման մասին:

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ Apple-ը ներդրումներ կկատարի արտադրությունում, որպեսզի առավել արդյունավետ մրցակցի Samsung-ի և այլ արտադրողների հետ: Օրինակ՝ ընկերությունը ներդրումներ է կատարում նոր iPhone 5C-ի պլաստիկե կորպուսների փայլեցման սարքավորումների,  MacBook Pro-ի ալյումինե կորպուսներ տաշող հաստոցների և iPhone-ի և iPad-ի տեսախցիկների ոսպնյակների թեստավորման սարքավորումների վրա:

Ելնելով Bloomberg-ի տվյալներից՝ Apple-ն ակտիվորեն կնքում է մենաշնորհային գործարքներ սարքավորումների մատակարարման մասին, որոնք այն տեղադրում է իր Ասիական հավաքման գործարաններում և որոնց անալոգը չկա անմիջական մրցակիցների մոտ:

Նախկինում Apple-ը հայտարարել է, որ մտադիր է 61%-ով ավելացնել կապիտալի ծախսերը 2014 ֆինանսական տարում նախորդ տարվա համեմատությամբ և գրեթե 10 անգամ 2008 թվականի համեմատությամբ: Միևնույն ժամանակ Samsung-ն առայժմ մնում է միակը սպառողական էլեկտրոնիկա արտադրող ընկերություններից, որ Apple-ից առաջ է այդ ցուցանիշով:

Աղբյուրը՝ bloomberg.com