Zoomer շուն-ռոբոտ՝ Ձեր տնային կենդանին

Zoomer-robo-dog

Zoomer-ը ռոբոտ է, որը կարող է դառնալ ձեր ընտանիքի անբաժան անդամը: Spin Master LTD ընկերության կողմից արտադրված շուն-ռոբոտը նախատեսված է հինգ տարեկանից բարձր երեխաների համար: Էլեկտրոնային ընկերը երբևէ թողարկված տեխնոլոգիապես ամենազարգացած ռոբոտ-շունը չէ, ինչպես գրում էին շատ ԶԼՄ-ներում: Բավական մատչելի ռոբոտը ավելի շատ խաղալիք է հիշեցնում: Նա ունի շարժիչ և սենսորներ, որոնց օգնությամբ կարողանում է ճանաչել շարժումները, օբյեկտները և շփումները: Zoomer-ը արձագանքում է ձայնային հրամաններին երեք լեզուներով՝ անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն: Նա շատ արագաշարժ է՝ ոտքերի վրայի անիվների շնորհիվ: Դրանով նոր ռոբոտը գերազանցում է իր նախորդներին՝ Tiger ընկերության i-Cybie-ին և Sony-ի լեգենդար AIBO շուն-ռոբոտներին, որոնց պլաստիկ ոտքերը պատրաստված էին իսկական շան ոտքերի մոդելով և շատ դանդաղ էին շարժվում:

Սև ու սպիտակ դիզայն ունեցող ռոբոտն ունի LED աչքեր: Էներգատար Zoomer-ն ունի արտաքին մարտկոց: Դուք կարող եք լիցքավորել ձեր տնային կենդանուն mini-USB լարի միջոցով՝ միացնելով համակարգչին: Ռոբոտն ամբողջությամբ կլիցքավորվի մեկ ժամում, որը կբավարարի մեկ ժամ անդադար խաղերի՝ ակտիվ ռեժիմի համար: Spin Master-ի ուղեցույցում նշված է, որ Zoomer-ը կարող է սովորել և բարելավել հրամանները: Ռոբոտը արձագանքում է «նստել», «խաղալ», «հետևիր ինձ» հրամաններին: Zoomer-ի արժեքը ընդհամենը 99 դոլար է:

Աղբյուր՝ mashable.com