YotaPhone՝ սմարթֆոն երկու էկրանով (վիդեո)

yotaphone

Ռուսական Yota Devices ընկերությունը թողարկել է երկու էկրան ունեցող YotaPhone նոր սմարթֆոնը: Ռուսաստանյան շուկայում այն կհայտնվի նոյեմբերին, իսկ համաշխարհային շուկայում` դեկտեմբերից: YotaPhone-ի արժեքը կկազմի մոտ 20 հազար ռուբլի:

YotaPhone-ն առանձնանում է այլ սմարթֆոններից իր հավելյալ էկրանով, որում օգտագործողները կարող են տեսնել ծանուցումները, նամակների առաջին տողերը և այլ տեղեկություններ՝ առանց ակտիվացնելու գլխավոր էկրանը: Երկրորդ էկրանը պատրաստված է e-paper տեխնոլոգիայով և շատ քիչ էներգիա է ծախսում:

Սմարթֆոնն ունի 1 Մպ դիմային տեսախցիկ և 13 Մպ հիմնական տեսախցիկ: Պրոցեսորը երկմիջուկ Qualcomm Krait է՝ 1,77 Գհց հաճախականությամբ, օպերատիվ հիշողությունը` 2 Գբ, ֆլեշ-հիշողությունը` 32 Գբ: YotaPhone-ի չափսերն են 133,6 x 67 x 10 մմ, քաշը` 146 գրամ: Սարքավորումն ունի FM-ռադիո և կարողանում է միանալ ռուսական ռադիոալիքների հաճախականություններին:

Աղբյուրը՝ Cnews.ru