Google-ն արգելափակել է երեխաների մասնակցությամբ պորնոգրաֆիկ բովանդակությունը

Google-ն արգելափակել է երեխաների մասնակցությամբ պորնոգրաֆիկ բովանդակությունը

Ինտերնետ հսկան արգելափակել է դեռահասների մասնակցությամբ պորնոգրաֆիկ բնույթի հղումները և կայքերը: Այսուհետ դրանք կֆիլտրվեն և չեն ցուցադրվի որոնման արդյունքներում: Այս որոշման շնորհիվ 100,000-ից ավել որոնումներ արդյունքի չեն հասնի և օգտագործողները չեն գտնի թեմատիկ նկարներ և տեսահոլովակներ Google-ում:

«Մենք փոփոխություններ ենք կատարել որոնողական համակարգում, որպեսզի թույլ չտանք երեխաների մասնակցությամբ անօրինական սեքսուալ բովանդակության հայտնվելը որոնման արդյունքներում»,- հայտարարել է ընկերության տնօրեն Էրիկ Շմիդթը:

Սահմանափակումն առայժմ գործում է միայն անգլերեն որոնումների համար, 158 այլ լեզուների համար այն կավելացվի աստիճանաբար վեց ամիսների ընթացքում:

Google-ը նաև նախագծել է մի տեխնոլոգիա, որի օգնությամբ անօրինական տեսանյութերը կնշվեն և դրանց կրկնօրինակները կճանաչվեն և կհեռացվեն ինտերնետից:

Microsoft ընկերությունը, որին պատկանում են Bing որոնողական համակարգը հայտարարել է, որ նույնպես պատրաստվում է ներդնել նման սահմանափակումներ:

Աղբյուր` dailymail.co.uk

Բաժիններ: Անվտանգություն