Անջելինա Ջոլին արժանացել է Օսկարի հատուկ մրցանակի

Matt Petit / ©A.M.P.A.S
Matt Petit / ©A.M.P.A.S

Լոս Անեջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի հավակնորդների պատվավոր մրցանակների պարգևատրման արարողությունը: Մրցանակի դափնեկիրները դարձան դերասաններ Սթիվ Մարտինը և Անջելինա Լենսբերին:

Հատկանշական է, որ 88ամյա Լենսբերին արժանացավ Օսկարի 70 տարի անց  իր առաջին մրցանակից հետո: Մարդասիրական գործունեության մեծ ներդրումների համար հատուկ մրցանակի արժանացավ նաև դերասանուհի Անջելինա Ջոլին:

Հիշեցնենք, որ Օսկարի հիմնական անվանակարգերում մրցանակները կշնորհվեն 2014թ. մարտի 2-ին պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ: Բոլոր անվանակարգերում հավակնորդների անունները կհրապարակվեն հունվարի 16-ին:

Աղբյուրը՝  Academy of Motion Picture Arts and Science