Ինչպես ամբողջությամբ հեռացնել գովազդը Facebook-ից

Համացանցում առկա գովազդային բազմաթիվ նկարները, անիմացիաները, հաղորդագրությունները, տեսանյութերը շատ շուտ հոգնեցնում են և հաճախ խանգարում ինտերնետում նավարկել: Facebook-ից և այլ վեբ-կայքերից ոչ ցանկալի գովազդների հեռացման համար գոյություն ունի Adblock Plus հավելվածը, որի օգնությամբ շատ հեշտ կարելի է ազատվել նյարդայնացնող գովազդից:

Իր վերջին տարբերակում հավելվածը կենտրոնացել է հատկապես Facebook-ի վրա: Այսուհետ շատ արագ հնարավոր է ջնջել գովազդները և ոչ միայն: Հավելվածը նաև թույլ է տալիս կարգավորել և չցուցադրել սոցցանցի այլ՝ երբեմն անցանկալի բաժինները: Ահա, թե ինչ կհեռացնի Adblock Plus-ը ձեր Facebook-ից՝ այն տեղադրելու դեպքում.

1. Երաժշտական էջերը

2. Ժամանցային էջերը

3. Ցուցակում ֆիլմերի ավելացման հնարավորությունը

4. Ցուցակում սերիալների ավելացման հնարավորությունը

5. Մարդիկ, որոնց հնարավոր է ճանաչում եք

6. Քվեարկում՝ ընտրված ֆիլմի ավելացմամբ

7. Քվեարկում՝ ընտրված սերիալի ավելացմամբ

8. Կարդացած գրքերի վարկանիշի քվեարկում

9. Վայրերի վարկանիշի քվեարկում

10. Անվճար նորությունները

11. Առաջարկվող էջերը

12. Դիտված ֆիլմերի վարկանիշի քվեարկում

13. Առաջարկվող խմբերը

14. Ընկերների փնտրում / Առաջարկվող ընկերներ

15. Առաջարկվող խաղեր

16. Խաղալ կրկին

17. Մոտիկ վայրերը

Այս ամենը դուք կարող եք կարգավորել՝ միացնել և անջատել այս էջում: