Ստեղծվել է Android-ով աշխատող iPad mini պլանշետ

Չինաստանում գործող GooPhone ընկերությունը հայտնի է Apple-ի սմարթֆոնների ամենահաջող կրկնօրինակներով: Այժմ ընկերությունը որոշել է չսահմանափակվել iPhone 5s և 5c կրկնօրինակելով և պատրաստել է  iPad mini 2-ի կրկնօրինակը:

Goopad Mini  2

GooPhone-ի ստեղծած iPad-ի և իրական պլանշետի տարբերությունը օպերացիոն համակարգն է. չինական արտադրության iPad-ն աշխատում է  Android 4.2.2 Jelly Bean-ով: Բացի դրանից, այն վաճառվում է շատ ավելի մատչելի գնով՝ $399:

GooPad Mini 2-ն ունի  7,9 դյույմանոց էկրան՝ 1024 x 768 թույլատրությամբ, քառամիջուկ MediaTek MT6589T պրոցեսոր, 1գբ օպերատիվ հիշողություն։ Հիմնական տեսախցիկը 5 մպ է, իսկ դիմայինը՝ 2։

Աղբյուրը՝ intomobile.com