Apple-ը թողարկել է iOS 7.0.4 թարմացումը

iOS 7Apple ընկերությունը ներկայացրել է իր սպառողներին iOS 7 օպերացիոն համակարգի 7.0.4 թարմացումը, որտեղ ուղղված են FaceTime ծրագրի աշխատանքի հետ կապված խնդիրները:

Նշենք, որ որպես թարմացում, փաթեթը շատ փոքր է՝ ընդամենը 37,6մբ, ինչը ցույց է տալիս, որ ուղղված սխալներն այնքան էլ շատ չեն:

Հիշեցնենք, որ iOS 7-ը հասանելի է դարձել սեպտեմբերի 18-ին, և մեկ շաբաթվա ընթացքում տեղադրվել է iPhone կամ iPad օգտագործողների 51,8%-ի մոտ: Համեմատության համար հիշեցնենք, որ iOS 6-ի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում այն ներբեռնել էին բջջային ՕՀ-ից օգտվողների 47%-ը, իսկ Android-ի վերջին թարմացումը՝ Jelly Bean-ը տեղարդվել է Google-ի բջջային ՕՀ-ով աշխատող սարքավորումների միայն 45.1%-ում, չնայած այն հրապարակվել է 14 ամիս առաջ:

Աղբյուրը՝ macrumors.com