Apple-ի iWork for iCloud ծառայությունը համալրվել է նոր ֆունկցիաներով

icloud_01

Ամերկյան ընկերությունը մեծացրել է իր օֆիսային ծրագրային փաթեթի հնարավորությունները: Apple-ը հատուշ ուշադրության է արժանացրել փաստաթղթերի համատեղ օգտագործմանը, տպագրմանը և կարգավորմանը:

Առաջին հերթին Apple-ը որոշել է համատեղ օգտագործման ֆունկցիաները: Այսուհետ iWork for iCloud-ի օգտագործողները կտեսնեն իրենց հետ միաժամանակ աշխատող մարդկանց նկարները ճիշտ Google Drive-ի պես: Կան ևս մի քանի նոր ֆունկցիաներ` փաստաթղթերը տպելու, կարգավորելու, թղթապանակներով դասակարգելու հնարավորություն:

iWork for iCloud ծառայությունը շարունակում է մնալ անվճար և հասանելի է բոլորին iCloud պորտալում՝ անկախ դուք Mac օգտագործող եք,թե ոչ:

Աղբյուր` techcrunch.com