BlackBerry Messenger-ը այսուհետ հասանելի է iPad-ի և iPod touch-ի համար

bbm-logo-Ճգնաժամի եզրին գտնվող կանադական ընկերությունը հայտարարել է BlackBerry Messenger թարմացման թողարկման մասին iOS և Android օպերացիոն համակարգերով սարքավորումների համար: Այսուհետ BBM հավելվածը հասանելի է iPad պլանշետների և iPod touch նվագարկիչների համար, որոնք Wi-Fi-ի կամ բջջային ցանցի միջոցով ինտերնետ ելքի հնարավորություն ունեն:

BlackBerry Messenger հավելվածը թողարկվեց iPhone և Android սմարթֆոնների համար հոկտեմբերին: Այն թույլ է տալիս ձայնա և տեսաչաթ կազմակերպել, փոխանակվել հաղորդագրություններով, նկարներով և տեսահոլովակներով ընկերների հետ:

BBM-ի թարմացումը ոչ միայն թույլ է տվել հասանելի դարձնել հավելվածը սարքավորումների ավելի լայն շրջանակի համար, այլև բարելավել է դրա արտադրողականությունը: Մասնավորապես, կա հնարավորություն կիսվել հավելվածի օգնությամբ BBM-ի PIN կոդով, կամ շտրիխ-կոդով սոցիալական ցանցում: Իսկ «Tell your friends» ֆունկցիան թույլ է տալիս գտնել ընկերներին, որոնք նույնպես օգտվում են հավելվածից:

Աղբյուր` techcrunch.com