MultiReader Supreme՝ նոր էլեկտրոնային գիրք

PrestigioMultiReaderSupremePrestigio ընկերությունը թարմացրել է իր ընթերցանության համար նախատեսված սարքավորումների ցուցակը: E Ink-ի նոր MultiReader Supreme մոդելն ունի բարձրորակ սենսորային էկրան և լուսավորման ֆունկցիա:

Ինչպես հաղորդում է արտադրող ընկերությունը, նոր սարքավորումը առանձնանում է պատկերի հստակությամբ, էկրանի լուսավորման տեխնոլոգիայով, զգայուն ու օգտագործման համար հարմար էկրանով: Այս առավելությունների համադրումը մեկ սարքավորման մեջ ընթերցանության բարձր որակ է ապահովում օգտագործողի համար:

E-Ink-ի էկրանի բարձր կետայնությունը (768х1024) ապահովում է տողերի սահունությունը, տառատեսակների հստակությունը և պատկերների փոքրագույն մասնիկների մշակումը, որոնք անհրաժեշտ են հեշտ և հաճելի ընթերցանության համար:

Էկրանի լուսավորումն օգտակար ֆունկցիա է. կարդալ ցանկացած իրավիճակում առանց աչքերը լարելու՝ թե՛ ոչ բավարար լուսավորության և թե՛ ուղիղ արևային ճառագայթների ներքո: Օգտագործողը ստանում է լուսավորության պայծառությունը կարգավորելու հնարավորություն: Դա թույլ է տալիս խուսափել տեսողության վատթրացումից:

Prestigio MultiReader Supreme մոդելն ապահովում է բազմաթիվ տեքստային ֆորմատներ և տալիս է օգտագործողին ազատ ընտրության հնարավորություն: Սկզբնական վիճակում սարքավորման մեջ տեղադրված են ավելի քան 250 գիրք: Նոր գրքեր օգտագործողները կարող են ներբեռնել ebooks.prestigioplaza.com կայքից: 4 Գբ ներդրված հիշողությունը թույլ է տալիս պահպանել ամբողջ գրադարան մեկ սարքավորման մեջ:

Աղբյուր` e-ink-info.com