Microsoft-ը թողարկել է համակարգիչը սմարթֆոնից կառավարելու գործիք

Microsoft Research նորարարական լաբորատորիան համակարգչում առկա փաստաթղթերը կառավարելու համար նոր գործիք է թողարկել: Dubbed Office Remote հավելվածը թույլ է տալիս օգտագործողին Windows Phone-ի միջոցով տեսնել, խմբագրել Microsoft Office ֆայլերը: Այս նոր տեխնոլոգիան կարելի է կիրառել PowerPoint ներկայացումների ժամանակ՝ պրոյեկտորով մեծ էկրանին ցուցադրել՝ ձեռքին ունենալով միայն սմարթֆոն:office_remote (1)

Հավելվածն աշխատում է Office 2013 ծրագրային փաթեթի բոլոր տարբերակների հետ բացի Office 2013 RT-ից: Հասանելի են նաև համապատասխան օնլայն ծառայության` Office 365-ի ֆայլերը: Դուք կարող եք ներբեռնել հավելվածը ընկերության օնլայն խանութից` Windows Phone Store-ից, իսկ զուգահեռ աշխատող համակարգչային ծրագիրը` Microsoft Download Center-ից: Առայժմ չկան Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակներ: Հավելվածը գործում է միայն Windows Phone-ի համար:

Աղբյուր` techcrunch.com