Ինչպես ստանալ սքրինշոթ Android սմարթֆոնի էկրանից

Ինչպես ստանալ սքրինշոթ Android սմարթֆոնի էկրանից

Եթե դուք ցանկանում եք տեսանյութում լավ ստացված կադրը ստանալ լուսանկարի տեսքով, պահպանել նկարի կարևոր մասը կամ բացատրել ինչ-որ մեկին, թե ինչպես է աշխատում որևէ հավելված, ապա դու ունեք սքրինշոթի` էկրանի պատկերի կարիքը: Ամենից հաճախ դրանք կատարվում են որոշ ստեղների համադրությամբ, սակայն սմարթֆոնների տարբեր մոդելներում այդ ստեղները կարող են տարբեր լինել:

Android 4.0 Ice Cream Sandwich ՕՀ-ի թարմացումից հետո սքրինշոթներ անելը ավելի հեշտ դարձավ: Սարքավորումների մեծամասնությունում աշխատում էր դասական համադրությունը` սեղմել միացման և ձայնի իջեցման կոճակներին միաժամանակ և սպասել հատուկ ձայնի: Հաճախ կարելի է տեսնել սպիտակ շրջանակ էկրանի ծայրերով, որից հետո բացվում է սքրինշոթի նախադիտման ֆունկցիան:

how-to-screenshot-Samsung-galaxy-core

Samsung ընկերությունը ստեղների այլ համադրություն է ներդրել իր սարքավորումներում: Եթե ձեզ մոտ կա Galaxy S4, S3, Note 3 կամ ցանկացած այլ Samsung սմարթֆոն, ապա սքրինշոթ ստանալու համար պետք է միաժամանակ սեղմել գլխավոր մենյուն բացող ստեղնին և միացման կոճակին ու սպասել մի քանի վարկյան: Նկարը կպահպանվի սմարթֆոնի ներքին հիշողության մեջ, ScreenCapture անվանմամբ թղթապանակում:

Եթե դուք օգտագործում եք Galaxy Note 3 կամ Galaxy Note 10.1, ապա կա սքրինշոթ ստանալու երեք  տարբերակ: Բացեք Air Command մենյուն և ձեր սարքի էլեկտրոնային գրիչով՝ S Pen նշիչով կանչեք հետևյալ ծառայությունները.

  • Scrapbook ֆունկցիան թույլ է տալիս նշել և պահպանել էկրանի ցանկացած մաս: Որից հետո կարելի է նշումներ ավելացնել դրա վրա և դասակարգել բաժիններով: Սքրինշոթը կպահպանվի հավելվածում:

  • Սքրինշոթի վրա նշումներ կատարելու ֆունկցիան առկա էր դեռ Note 2-ում, սակայն հասանելի չէր Air Command-ում: Ծառայությունը թույլ է տալիս պահպանել էկրանի պատկերը և ցանկացած նշումներ կատարել, նկարել դրա վերևում:

  • Բոլոր հատուկ գրիչով Galaxy սարքավորումներում կարելի սեղմել S Pen կոճակին և գրիչի միջոցով նշել էկրանի անհրաժեշտ հատվածը:

Samsung Galaxy S4, S3, Note 3 և Note մոդելներում հնարավոր է նաև սքրինշոթ ստանալ ձեռքով էկրանին հպվելով: Սմարթֆոնի կարգավորումներում ընտրեք System, այնուհետև Move և ձեռքերի շարժման բաժնում ակտիվացրեք ձեռքով էկրանի լուսանկարում ֆունկցիան: Հիմա դուք կարող եք ձեռքի հորիզոնական շարժումով, հպվելով էկրանին ստանալ սքրինշոթը: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա կլսեք հատուկ ձայն, որից հետո կարող եք գտնել սքրինշոթը սմարթֆոնի Gallery բաժնում:

Աղբյուրը՝ androidpit.ru

Բաժիններ: Իմանալ ինչպես