Ֆրանսիայում պատրաստված ռոբոտը կարողանում է խոսել 19 լեզվով

Ֆրանսիայում պատրաստված ռոբոտը կարողանում է խոսել 19 լեզվով

humanoid-robotAldebaran և լեզուներ սովորեցնող ծրագրային ապահովում նախագծող Nuance ընկերությունները համատեղ պատրաստել են չափահաս մարդու ձայնով խոսող ռոբոտ: Խելացի ռոբոտը կարողանում է ինքնուրույն բարելավել իր լեզուների իմացությունը, սովորել նոր բառեր և արտահայտություններ կրկնողության միջոցով: Այն խոսում է 19 լեզվով:

«Ռոբոտն ապրում է սեփական կյանքով ձեր տանը: Դուք կարող եք քննարկել նրա հետ ինչ-որ թեմա, կամ խնդրել նրան հեքիաթ պատմել երեխայի համար»,- իր փորձով կիսվում է Aldebaran ընկերության արտաքին կապերի պատասխանատու Մարին Ֆաբրիան:

Իսկ Nuance ընկերության փոխնախագահ Էրնդ Ուեյլը նշում է, որ իրենց ռոբոտի տարբերությունը այլ խելացի մեքենաներից կայանում է ներդրված զգայականությամբ: Ռոբոտը կարողանում է հասկանալ, թե ինչ տրամադրություն ունի զրուցակիցը և ըստ դրա որոշել խոսակցության ալգորիթմը: Միայնակ մարդկանց համար նախատեսված ռոբոտը հասանելի կլինի գնորդների համար 2014 թվականին:

Աղբյուրը՝ mashable.com

Թեգեր: Aldebaran, ռոբոտ