Kira ուլտրաբուքն աշխատում է 22 ժամ առանց լիցքավորման

Kira ուլտրաբուքն աշխատում է 22 ժամ առանց լիցքավորման

Kira ultrabookToshiba-ի արտադրած ուլտրաբուքերը առանձնանում են իրենց որակյալ պատկերով և արագ միացմամբ: Ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել նոր Kirabook, որը գերազանցում է նախորդ մոդելներին շատ կարևոր հնարավորությամբ. մեկ լիցքավորմամբ կարող է գտնվել ակտիվ վիճակում 22 ժամ:

Intel-ի բարձր արտադրողականությամբ նոր Haswell պրոցեսորն արդարացրեց սպասելիքները. այն շատ քիչ էներգիա է ծախսում: Դրա շնորհիվ գնորդները կկարողանան առանց լիցքավորման օգտագործել սարքավորումը ամբողջ օրվա ընթացքում:

Ճապոնական ընկերության նորագույն ուլտրաբուքի ամբողջական անվանումն է Dynabook KIRA V654: Այն ունի 13 դյույմանոց 1,366 x 768 կետայնությամբ զգայուն էկրան և կշռում է 1.12 կիլոգրամ: V654-ն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով: Դեռևս հայտնի չէ, թե երբ կթողարկվի դիմացկուն Kirabook-ը:

Աղբյուր` engadget.com