Մեկնարկել է «Առաքելությունն անիրագործելի է 5»-ի դերասանական կազմի ընտրությունը

Tom and PEggՌեժիսոր Քրիստոֆեր Մակուորին սկսում է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 5-րդ մասի դերասանական կազմի ընտրությունը: Ինչպես հայտնում է MTV-ն, լրտեսների թիմին պատրաստ է միանալ դերասան Սայմոն Պեգը:

«Ես կվերադառնամ: Անհամբերությամբ սպասում եմ նկարահանումների մեկնարկին: Արդեն դերի մեջ եմ»,- ասել է Պեգը լրագրողներին:

Հիշենք, որ Սայմոն Պեգը ֆիլմի 3-րդ և 4-րդ մասերում մարմանվորել է Բենջի Դաննի դերը:

Իտան Հանթի դերում կրկին կլինի Թոմ Կրուզը: Ֆիլմը կնկարահանվի Tom Cruise Productions, Bad Robot, Skydance Productions և Paramount Pictures ֆիլմարտադրողների համատեղ նախաձեռնությամբ: Կինոժապավենի թողարկման օրը նախատեսված է 2015թ. դեկտեմբերին: