Որքան գումար է վաստակում Apple-ը 1 վայրկյանում

Steve moneyՉնայած բոլոր ինտերնետ-ընկերություններն արդեն հրապարակել են իրենց ֆինանսական հաշտվետվությունները, շատերը հետաքրքրվում են, թե ինչքան է կազմում նրանց վայրկենական եկամուտը: Օրինակ՝ Apple-ը մեկ վայրկյանում վաստակում է $4540:

Վայրկենական եկամուտով առաջատար է Samsung-ը. ընկերությունը մեկ վայրկյանում վաստակում է $6486: Երրորդ տեղում Foxconn գործարանն է, որը զբաղվում է Apple-ի սարքերի հավաքմամբ. վայրկյանում ընկերությունը վաստակում է $3815:

Հայտնի է նաև, որ HP-ի եկամուտը մեկ վայրկյանում կազմում է $3459, IBM-ինը՝ $3166, Microsoft-ինը՝ $2331, իսկ Amazon-ինը՝ $1996:

Ինչ վերաբերում է Gоogle-ին, ապա ինտերնետ-ընկերությունը մեկ վայրկյանում ստանում է $1873 եկամուտ, իսկ Facebook սոցցանցը՝ $230:

Աղբյուրը՝ DailyMail.com