Hitlist` մատչելի ավիատոմսեր փնտրող հավելված

airplane-and-e-ticket-symbolsՄիջազգային թռիչքների արժեքներն անընդհատ փոխվում են՝ կախված ժամանակից և իրավիճակից: Hitlist-ը հավելված է, որը օգնում է ճանապարհորդներին գտնել ամենահարմար տարբերակները նպատակավայրին հասնելու համար` փնտրելով և առաջարկելով ամենամատչելի ավիատոմսերը:

TripCommon ընկերության կողմից նախագծված պարզ հավելվածի նպատակն է օգնել մարդկանց կազմել իրենց ֆինանսական միջոցներին համապատասխան թռիչքների ցուցակ: Օգտագործողը պետք է նշի, թե ուր է ուզում գնալ և հավելվածը, պարբերաբար ստուգելով տարբեր աղբյուրներ ինտերնետում, կտեղեկացնի նրան, երբ համեմատաբար առաջարկները լինեն: Օրինակ, դուք կարող եք խնդրել Hitlist-ին ծանուցում ուղարկել, երբ 400 դոլարից էժան Երևան-Բեռլին տոմսեր կլինեն:

Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Դուք կարող եք մուտք գործել հավելված Facebook-ի միջոցով և տեսնել, թե ուր են գնացել ձեր ընկերները ու ցանկության դեպքում ավելացնել դրանք ձեր ցուցակի մեջ:

Աղբյուր` thenextweb.com