inTouch` ֆայլերի փոխանակում հպումով (վիդեո)

touch-ring-datainTouch սարքը, որը գտնվում է մշակման վաղ փուլում, թույլ կտա թաչսքրինի մեկ հպումով ֆայլերը գաջեթից գաջեթ փոխանցել: Սարքը կարող է տեղադրվել մատանու, թևնոցի կամ ցանկացած այլ սարքի մեջ: Այն իրենից կներկայացնի ալեհավաքով միկրոսխեմա, որը մարտկոց չունի:

Եթե փոխանցվում է ոչ մեծ ֆայլ, ապա այն կպահպանվի միկրոսխեմայում, իսկ եթե մեծ՝ կվերբեռնվի «ամպ», իսկ սարքերի միջև տեղի կունենա միայն ֆայլի հղման փոխանցում:

Այս տեխնոլոգիայի օգտագործումը հարմար է հատկապես Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար, որոնց համար նախատեսված չէ Dropbox հավելվածը, իսկ էլ-փոստով ուղարկվող ֆայլերի չափսը սահմանափակված է:

Աղբյուրը՝ gizmag.com