Mail.Ru-ն գործարկել է My.com սթարտափը

my.comMail.Ru Group ընկերությունը Սիլիկոնային հովտում գրասենյակ է բացել և գործարկել My.com սթարտափը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից:

Նորաստեղծ My.com-ը ներկայացնում է իրենից ծառայությունների համակարգ և առայժմ առաջարկում է երեք ծառայություն՝ myMail, myChat և myGames: Առաջինը փոստային հավելված է՝ iOS և Android օպերացիոն համակարգերի համար հարմար ինտերֆեյսով և աշխատում է բոլոր հայտնի փոստային ծառայությունների հետ, այդ թվում՝ Gmail, Yahoo, Outlook.com, AOL և այլն:

myChat-ը բջջային մեսենջեր է, որը թույլ է տալիս օգտվել անվճար SMS-հաղորդագրություններից և տեսազանգերից և կրկին նախատեսված է iOS և Android ՕՀ-երի համար:

Ինչ վերաբերում է myGames-ին, ապա այն խաղային հարթակ է, որը պարբերաբար թարմացվում է նոր անվճար խաղերով:

Ինչպես հաղորդում են ընկերությունից, շուտով My.com-ը կգործարկի նաև myCamera հավելվածը՝ նկարների մշակման համար:

 Աղբյուրը՝ digit.ru