Միկ Ջագերը գտել է իր երիտասարդ «նմանակին»

nick_eversman_mick_jagger_split_a_l

Երիտասարդ դերասան Նիկ Էվերսմանը կմարմնավորի The Rolling Stones լեգենդար խմբի մեներգչին՝ Միկ Ջագերին երիտասարդ տարիքում՝ նկարահանվող “Get on Up” կենսագրական դրամայում: Նրա դերը հաստատել է անձամբ Ջագերը:

Այս ֆիլմը պատմում է սոուլ երիաժշտության հայր Ջեյմս Բրաունի կյանքի մասին: Ֆիլմի ռեժիսորն է Թեյդ Թեյլորն, ով հայտնի «Ծառան» կինոժապավենի ռեժիսորն է: Ֆիլմի պրոդյուսերների շարքում է նաև Միկ Ջագերը:

“Get on Up”-ը, որի նկարահանումներն արդեն ընդանում են, կնկարահանվի Jagged Films և Imagine Entertainment ընկերությունների համատեղ աջակցությամբ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2014թ. հոկտեմբերի 17-ին:

Աղբյուրը՝ kinopoisk.ru