Microsoft-ը վաճառում է Google-ին վարկաբեկող հուշանվերներ

anti Google mugMicrosoft ընկերության` Google-ի դեմ ուղղված “Scroogled” ծրագիրը վերջին մի քանի ամիսների ընթացքում լայնամասշտաբ աշխատանքներ է կատարում օգտագործողների հետ՝ նպատակ ունենալով ետ կանգնեցնել վերջիններիս մրցակցի ծառայություններից:

Բիլ Գեյթսի հիմնադրած ընկերությունն այսօր “Scroogled”-ում բացել է օնլայն խանութ, որտեղ վաճառում է Google-ին վատաբանող տեքստերով և նկարներով բաժակներ, վերնաշապիկներ և գլխարկներ: Ապրանքների գները տարբեր են, օրինակ` 7,99 դոլարով դուք կարող եք ձեռք բերել թեյի բաժակ, որի վրա գրված է. «հանգիստ եղիր մինչ մենք կգողանանք քո տվյալները» (keep calm while we steal your data): Ամանորյա արձակուրդներից առաջ այս PR հարձակումը Google-ի վրա անսպասելի քայլ էր Microsoft-ի կողմից:

Նախկինում Microsoft-ը նմանակել էր Google Chrome-ի գովազդային տեսահոլովակը և ևս մեկ այլ գովազդային գրոհ էր կատարել Gmail էլեկտրոնային փոստի ծառայության դեմ: Այժմ գործարկվել է հակա-Google օնլայն խանութ: Հակա-Google վերնաշապիկները և բաժակները, ամենայն հավանականությամբ, չեն հայտնվի ընկերության պաշտոնական խանութում` Microsoft Store-ում:

Աղբյուր` theverge.com