Մեկնարկել է Xbox One-ի համաշխարհային վաճառքը

Xbox One 1

Microsoft ընկերությունը սկսել է Xbox One խաղային կցորդի համաշխարհային վաճառքը: Առաջին փուլում սարքը կվաճառվի 13 երկրներում: Հյուսիսային Ամերիկայում խորհուրդ տրվող գինը 499 դոլար է, իսկ Եվրոպայում՝ 499 եվրո:

Xbox One-ի վաճառքի մեկնարկից առաջ Microsoft-ի օնլայն խաղային խանութում բացվեց հատուկ բաժին, որտեղից արդեն կարելի է բեռնել Xbox One-ի համար նախատեսված հավելվածներ, որոնց թվում է  Battlefield 4-ը, Call of Duty: Ghosts-ը, FIFA 14-ը, Dead Rising 3-ը, Ryse: Son of Rome-ը և այլն:

Xbox One խաղային կցորդն ունի ութ միջուկ ունեցող AMD պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ և 500 ԳԲ ներքին հիշողություն: Սարքը գնելիս տրամադրվում է նաև Kinect կոնտրոլլերը, որը կարողանում է  ճանաչել օգտագործողի շարժումները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին սկսվել է Xbox One-ի գլխավոր մրցակից Sony PlayStation 4-ի վաճառքը, որն ԱՄՆ-ում արժե 399 դոլար՝ 100 դոլարով ավելի մատչելի, քան Microsoft-ի խաղային կցորդը: Sony-ի սարքը բավական մեծ հաջողություն է ունեցել. վաճառքի առաջին իսկ օրն իրացվել է ավելի քան մեկ միլիոն PS4:

Աղբյուրը՝ bbc.co.uk