Որն է աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնը

Apple-ի վերջին սերնդի iPhone 5S-ը ճանաչվել է աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնը: Նման տվյալներ են ներկայացրել Counterpoint Technology Market Research ընկերության վերլուծաբանները: Նշենք, որ մինչ սեպտեմբեր ամսին շուկայում առաջատար էր Samsung Galaxy S4-ը:

Մասնագետների խոսքով՝ iPhone 5S-ը ռեկորդ է սահմանել վաճառքների մեկնարկից տասը օր անց: Ինչ վերաբերում է Samsung-ի սմարթֆոնի վաճառքին, ապա այն շատ չի տուժել, այլ ընդամենը հայտնվել է երկրորդ տեղում:

Երրորդ հորիզոնականում iPhone 5-ն է, իսկ չորրորդում iPhone-ի բյուջետային տարբերակը՝  iPhone 5C-ն: Նշենք, որ առաջին 20-յակում են հայտնվել Samsung-ի 12 գաջեթներ, ինչը փաստում է, որ ընկերությունն ամուր դիրքեր ունի շուկայում:

Աղբյուրը՝ counterpointresearch.com