Google-ը գործարկել է Newsstand հավելվածը

Google NewsstandGoogle Play-ից այսուհետ կարելի է ներբեռնել Newsstand հավելվածը, որը նախատեսված է նորությունների ընթերցման համար: Հաղորդում է Google-ի պաշտոնական բլոգը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսի 1-ից Google-ը դադարեցրեց Reader RSS-ընթերցիչի աշխատանքը, որը նախատեսված էր լրատվական կայքերում հրապարակվող նորություններին հետևելու համար:

Google Play Newsstand-ը կմիավորի երկու ծառայություն՝ Google Currents և Google Play Magazines: Հավելվածը հասանելի կլինի Android-սմարթֆոններ և պլանշետներ օգտագործողներին: Նորությունները կխմբավորվեն մի քանի բաժիններում, որպեսզի հավելվածից օգտվելն ավելի հեշտ դառնա: Հոդվածները, թեմաներն ու վերնագրերը հասանելի կլինեն օֆլայն ռեժիմում, եթե օգտագործողը պահպանի դրանք՝ որպես bookmark-ներ:

Աղբյուրը՝ googleblog.blogspot.com