Google Translate-ը համալրվել է ժեստերի ճանաչման համակարգով

Google-ը երեկ թարմացրել է Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Translate հավելվածը: Թարմացումից հետո հավելվածն ավելի հստակ է հասկանում խոսքը և ժեստերը, ավելի պարզ թարգմանություն է առաջարկում և աշխատում է ավելի շատ լեզուներով: Դուք կարող եք ներբեռնել նոր տարբերակը Google Play-ից:

Խոսքի թարգմանության բարելավումներից հետո Google-ը խոստանում է, որ իր հավելվածը կկարողանա ամբողջական և տրամաբանական թարգմանություն առաջարկել երկու լեզուներով: Ընկերության պնդումը ստուգելու համար՝ ձեզնից պահանջվում է միայն սեղմել միկրոֆոնի կոճակին և թույլ տալ սարքավորմանը կատարել մնացած աշխատանքը ձեր փոխարեն: Դա հնարավոր է դարձել նոր ժեստերի ճանաչման ներդրված համակարգի շնորհիվ, այսինքն դուք կարող եք միայն շարժել էկրանը` լեզուները փոխելու համար:

Այս թարմացումները դարձրել է Google Translate-ն ավելի օգտակար, հատկապես միջազգային ճանապարհորդների և տուրիստների համար: Հավելվածի iOS տարբերակը նունպես շուտով կստանա վերջին թարմացումները:

Աղբյուր` thenextweb.com