Pencil՝ խելացի նկարչական մատիտ ձեր iPad-ի համար

Նկարչական ճանաչված Paper կոչվող iPad հավելվածի նախագծող FiftyThree ընկերությունը հայտարարել է «խելացի» մատիտ-սթիլուսի՝ Pencil-ի վաճառքների մեկնարկի մասին:

Շնորհիվ Pencil-ի՝ կարելի է ստանալ հիանալի կտավներ՝ միանգամից պլանշետի էկրանին: Այս յուրօրինակ աքսեսուարն ունի սովորական մատիտի տեսք. այն հասանելի է փայտյա կամ մետաղյա կաղապարներով:

FiftyThree_Pencil_Drawing_context

Ինչո՞վ է այն տարբերվում սովորական սթիլուսներից

Նախևառաջ, այն ունի ներկառուցված մարտկոց. կապվում է iPad-ի հետ Bluetooth անլար տեխնոլոգիայով: Բացի դրանից, սարքը ավտոմատ կերպով կարողանում  է որոշել ձեր ձեռքի դիրքն էկրանի վրա: Եթե ցանկանում եք ջնջել ձեր նկարածից մի հատված, ապա պետք է ընդամենը շրջել Pencil-ը հակառակ ուղղությամբ և այն կանցնի վիրտուալ ռետինի ռեժիմի:

FiftyThree_Pencil_Drawing_02

Ձեր iPad-ին սարքը միացնելու համար, ընդամենը պետք է սթիլուսը թեթևակի հպել պլանշետին: Այս ֆունկցիայի իրագործման համար օգտագործվել է հոտուկ Kiss to Pair տեխնոլոգիան:

FiftyThree_Pencil_Drawing_c01

Ըստ նախագծողների, Pencil-ը մեկ լիցքավորումով կարող է աշխատել մի ամբողջ ամիս, բացի դրանից, սարքը կարելի է օգտագործել նաև այլ ծրագրերի հետ և նույնիսկ Android պլանշետների հետ, սակայն սահմանափակ ֆունկցիաներով:

Ներկայացնում ենք փոքր տեսագովազդ, որից հետո յուրաքանչյուր նկարչի մոտ ցանկություն է առաջանում գնել այս յուրօրինակ մատիտը:

Pencil-ը վաճառվում է 50 և 60 դոլար՝ փայտյա և մետաղյա տարբերակների համար համապատասխանաբար: Այն վաճառվում է FiftyThree-ի պաշտոնական կայքի օնլայն խանութում: Ցավոք, առայժմ, ընկերությունը այն մատակարաում է միայն ԱՄՆ և Կանադա, սակայն չի բացառվում, որ Pencil-ը շուտով հայտնվի միջազգային խոշոր օնլայն խանութներում:

Աղբյուրը՝ appleinsider.ru