Ինչպես ստիպել սմարթֆոնին ավելի արագ աշխատել

Ինչպես ստիպել սմարթֆոնին ավելի արագ աշխատել

Android ballonԺամանակի ընթացքում սմարթֆոնները «ծերանում են»` դանդաղ են աշխատում, հաճախ են տարբեր սխալների մասին հաղորդագրություններ ցուցադրում, արագ են կորցնում մարտկոցի էներգիան: Եթե դուք հոգնել եք սարքավորման դանդաղ աշխատանքից, ապա այս ուղեցույցը կօգնի արագացնել ձեր սմարթֆոնի աշխատանքը:

1. Ջնջեք կամ անջատեք անպետք հավելվածները

Հավելվածները հավելյալ էներգիա են օգտագործում և դանդաղեցնում սմարթֆոնի աշխատանքը: Եթե կան հավելվածներ, որոնք չեք օգտագործում, ապա ջնջեք դրանք, որպեսզի ավելորդ տարածք չզբաղեցնեն հիշողության մեջ: Նույնը վերաբերվում է նաև ֆայլերին` եթե կան անպետք ու որոշակի տարածք զբաղեցնող տեսանյութեր, երգեր, խորհուրդ է տրվում ջնջել դրանք, կամ տեղափոխել արտաքին հիշողության կրիչների վրա:

2. Մաքրեք հավելվածների քեշը (cash)

Քեշի մեջ պահպանվող ինֆորմացիան տարածք է խլում ձեր սաքրի օպերատիվ հիշողությունից, ինչը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ սմարթֆոնի արագագործության վրա:

3. Օգտագործեք ավելի քիչ վիջեթներ և հրաժարվեք շարժվող պաստառներից

Վիջեթները, ինտերակտիվ պաստառները և այլ գեղեցիկ, բայց ոչ օգտակար հավելումները դանդաղեցնում են սմարթֆոնի աշխատանքը: Գեղեցիկ էֆեկտներ ստանալու համար ձեր սարքավորումը մեծ քանակի աշխատանք է կատարում:

4. Անջատեք անիմացիան

Անիմացիաները անջատելու համար անցեք Կարգավորումներ – Նախագծողի պարամետրեր ճանապարհով և բոլոր դաշտերում նշել «անջատել անիմացիան»: Որոշ սմարթֆոններում այս բաժինը հասանելի չէ խմբագրման համար, այսինքն պետք է սկզբից միացնել խմբագրման հնարավորությունը` հետո սկսել գործողությունները:

5. Ծրագրային ապահովման թարմացում

Սմարթֆոնների ԾԱ-ի արտադրողները պարբերաբար թողարկում են թարմացումներ, որտեղ նրանք ուղղում են նախորդ տարբերակների սխալները: Անհրաժեշտ է արագ կատարել սմարթֆոնի առաջարկած թարմացումները՝ օգտագործումն ավելի անվտանգ և արագ դարձնելու համար: Թարմացումները կարող եք գտնել սարքավորման Կարգավորումներ –> Սարքավորման մասին –> ԾԱ թարմացում բաժնում:

Բաժիններ: Իմանալ ինչպես